Պայմաններ և դրույթներ
1
Ընդհանուր դրույթներ
1.1
Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են «Էլ Կառգո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից մատուցվող սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
1.2
Ծառայությունից օգտվելով՝ Հաճախորդը հաստատում է, որ ծանոթ է և համաձայն է սույն պայմաններին:
1.3
Կայքում գրանցվելով՝ Հաճախորդը համաձայնություն է տալիս Ընկերության կողմից ստանալ տեղեկատվական և գովազդային բովանդակությամբ ծանուցումներ՝ նամակների կամ հեռախոսազանգերի միջոցով:
1.4
Ընկերությունն իրավունք ունի առանց նախնական ծանուցման միակողմանի փոփոխել սույն պայմանները։ Փոփոխությունների դեպքում Ընկերությունը կայքում հրապարակում է թարմացված պայմանները՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը։
2
Հաճախորդի գրանցում
2.1
Հաճախորդ դառնալու կարգը։ Ֆիզիկական կամ իրավաբանական անձը համարվում է Ընկերության հաճախորդ այն պահից, երբ՝
ա)գրանցվում է Ընկերության կայքում և ստեղծում է անձնական հաշիվ, կամ
բ)օգտվում է Ընկերության ծառայություններից՝ համաձայնելով սույն պայմաններին։
2.2
Գրանցման ընթացքում համապատասխան նշում կատարելով («հաստատել», «accept» կամ համարժեք գործողությամբ), ինչպես նաև ծառայություններից փաստացի օգտվելով, անձը հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և ընդունում է սույն պայմանները, ինչպես նաև համաձայն է դրանցով սահմանված իրավունքներին և պարտավորություններին։
2.3
Կողմերի միջև հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային փոստի, հեռախոսային կապի կամ կայքի միջոցով։ Հաճախորդը պարտավոր է տրամադրել ճշգրիտ և գործող կոնտակտային տվյալներ։ Ընկերության կողմից նշված տվյալներով ուղարկված հաղորդագրությունները համարվում են պատշաճ կերպով առաքված։
2.4
Հաշվի կասեցում։ Ընկերությունն իրավունք ունի ժամանակավորապես կասեցնել կամ արգելափակել Հաճախորդի հաշիվը, եթե՝
•Հաճախորդը խախտում է սույն պայմանները,
•տրամադրել է ոչ ճշգրիտ կամ կեղծ տվյալներ,
•առկա են անվտանգության կամ իրավական ռիսկեր։
2.5
Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել իր հաշվի դադարեցման (ջնջման) համար՝ համապատասխան դիմում ներկայացնելով Ընկերությանը։ Հաշվի դադարեցումը չի ազատում Հաճախորդին մինչ այդ պահը ստանձնած պարտավորություններից։
3
Մատուցվող ծառայությունները
3.1
Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ հանրապետությունից դուրս.
•Սուրհանդակային առաքանիների առաքում՝ հասցեից կամ պահեստից — հասցե կամ պահեստ
•Օնլայն խանութներից գնված ապրանքների առաքում
4
Բեռի ընդունում և հասցեավորում
4.1
Չինաստանից կատարված պատվերների փոխադրման ծառայությունից օգտվելու համար Հաճախորդն իր բեռը պարտավոր է ուղարկել մեր արտասահմանյան պահեստի հասցեով:
4.2
Բեռի վրա պետք է նշված լինի ուղարկողի և ստացողի հետևյալ տվյալները.
Ա)Անունը (ֆիզիկական անձի անուն, հայրանուն, ազգանուն կամ իրավաբ. անձի անվանում)
Բ)Փողոցը, շենքի, տան կամ բնակարանի համարը
Գ)Բնակավայրի անվանումը (քաղաք, մարզ, գյուղ)
Դ)Հեռախոսի կամ բջջային հեռախոսի համարը
Ե)Երկրի անվանումը (միջազգային պատվերների համար)
4.3
Բեռի վրա մեր կողմից տրամադրված տեղեկությունների բացակայության կամ սխալ լինելու դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բեռը չընդունելու, ուշ նույնականացնելու կամ չառաքելու համար:
4.4
Բեռն ընդունված է համարվում, երբ պահեստում մեր աշխատակիցները ընդունում, նույնականացնում և մուտքագրում են փաթեթները համակարգ:
4.5
Բեռի ընդունումը կատարվում է փաստացի պահեստ առաքվելուց հետո 1–2 աշխատանքային օրվա ընթացքում:
4.6
Բեռի սքանավորման արդյունքում կայքում կարտացոլվեն. հետևման համարը (Tracking Number), ընդունման ամսաթիվը, զուտ քաշը և առաքման արժեքը:
4.7
Փաթեթավորումը Հաճախորդի պարտականությունն է: Ընկերությունն իրավունք ունի ստուգել առաքանու պարունակությունը արգելված ապրանքների առկայությունը բացառելու նպատակով: Հաճախորդի պատվերով կամ անհրաժեշտության դեպքում Ընկերությունը կարող է կատարել վճարովի փաթեթավորում:
4.8
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով վնասված առաքանու համար:
4.9
Նախքան բեռի Հայաստան հասնելը Հաճախորդը պարտավոր է կայքում հայտարարագրել առաքանու արժեքը (ինվոյսային արժեքը) և մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ այլ տվյալները։ Առաքանու վերաբերյալ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկություններ նշելու բացասական հետևանքները կրում է Հաճախորդը։
5
Արգելված բեռ
5.1
Ընկերությունը պարտավոր չէ կատարել այնպիսի բեռների փոխադրում, որոնք պահեստի գտնվելու վայրի պետության կողմից կամ ՀՀ օրենսդրությամբ արգելված են:
5.2
Ընկերությունն իրավունք ունի հրաժարվել առաքումից ցանկացած ժամանակ, եթե առաքանու պարունակությունն արգելվում է օրենքով կամ երրորդ կողմի կանոններով:
5.3
Արգելված բեռ պահեստ ստանալու դեպքում դրա վերադարձման, ոչնչացման կամ պահպանության ամբողջական պատասխանատվությունը կրում է Հաճախորդը: Արգելված բեռի հայտնաբերման դեպքում Ընկերությունը Հաճախորդին անհապաղ տեղեկացնում է նշված հանգամանքի մասին։
5.4
Բոլոր դեպքերում չենք փոխադրում՝ զենք, զինամթերք, թանկարժեք մետաղներ, արտարժույթ, վտանգավոր ու պայթուցիկ նյութեր, բույսեր, կենդանիներ, դեղորայք, ծխախոտ, մսամթերք, կաթնամթերք և ՀՀ օրենքով արգելված ապրանքներ:
6
Բեռի փոխադրման կազմակերպում
6.1
Հաճախորդը պետք է գրանցվի համակարգում և համաձայն լինի սույն ընդհանուր պայմաններին:
6.2
Բեռը պահեստում ընդունելուց հետո Ընկերությունը կազմակերպում է դրա փոխադրումը Հայաստան:
6.3
Բեռնափոխադրման տևողությունը արտասահմանյան պահեստից մինչև ՀՀ կազմում է 25–30 օրացուցային օր:
6.4
Բեռնափոխադրման ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ և կարող են փոփոխվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ, փակ ճանապարհներով կամ Ընկերությունից անկախ հանգամանքներով (անհաղթահարելի ուժ): Ուշացման մասին Ընկերությունը ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով։
6.5
Ուշացման փոխհատուցումը տրամադրվում է բացառապես Ընկերության մեղքով պայմանավորված ուշացումների դեպքում, երբ Հաճախորդը ներկայացրել է պահանջը հիմնավորող համապատասխան տվյալներ և փաստաթղթեր։
7
Բեռի ստացման վայրը և կարգը
7.1
Հայաստան հասնելուց հետո Ընկերությունը Հաճախորդին ծանուցում է ստացման ընթացակարգի և ժամկետի վերաբերյալ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային կապի միջոցով:
7.2
Հաճախորդը կարող է ստանալ իր բեռը հետևյալ եղանակներից մեկով.
•Ստացման կետ՝ Ընկերության գրասենյակ, Երևան, Տիգրան Մեծ 86
•Փոստային առաքում՝ Հաճախորդի նշած հասցեով
7.3
3-ից ավել պատվերի դեպքում Երևանի տարածքում իրականացվում է առաքում Հաճախորդի հասցեով՝ 500 դրամ արժեքով: 1–2 պատվերի դեպքում Հաճախորդը ստանում է ստացման կետից կամ փոստով:
7.4
Ստացման կետից ստանալու համար անհրաժեշտ է առնվազն 1 աշխատանքային օր առաջ պատվիրել: Տվյալ շաբաթվա ավարտին չստացված առաքանիները վերադարձվում են պահեստ:
7.5
Առաքանին հանձնվում է ստացողին կամ նրա կողմից լիազորված անձին՝ անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ և ստորագրությամբ:
7.6
Հաճախորդը պարտավոր է ստանալ բեռը ՀՀ հասնելուց 180 օրվա ընթացքում, հակառակ դեպքում այն ճանաչվում է տիրազուրկ:
7.7
Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված բեռը: Հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է մեկ շաբաթվա ընթացքում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ:
8
Ծառայության գինը և վճարման կարգը
8.1
Սուրհանդակային կապի ծառայության սակագինը որոշվում է ըստ առաքանու փաստացի և ծավալային քաշերից առավելագույնի հիման վրա:
8.2
Փոխադրման ծառայության արժեքը 1 կգ-ի համար կազմում է 5,000 ՀՀ դրամ: 50 կգ-ից ավել բեռի դեպքում՝ 4,500 դրամ/կգ:
8.3
Ծավալային բեռների փոխադրման սակագինը 1 մ³-ի համար 350,000 ՀՀ դրամ է: Ծավալային քաշ = երկարություն (մ) × լայնություն (մ) × բարձրություն (մ) / 350,000:
8.4
Ընկերությունն իրավունք ունի կատարել սակագների փոփոխություն: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում հասարակությանը տեղեկացնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:
9
Ապահովագրություն և պատասխանատվություն
9.1
Ընկերությունն իրականացնում է ապահովագրություն յուրաքանչյուր առաքանու համար՝ սկսած այն պահից, երբ առաքանին ընդունվում է Ընկերության պահեստում:
9.2
Բեռի կորստի դեպքում Ընկերությունը պարտավորվում է կատարել փոխհատուցում՝ Հաճախորդի կողմից նշված ինվոյսային արժեքի և առաքման ծախսերի չափով:
9.3
Բեռի արտաքին վնասվածքի դեպքում Ընկերությունը փոխհատուցում է, եթե առաքանին փաթեթավորված է եղել փայտե վանդակում և վնասվածքի պատճառով դարձել է ոչ պիտանի: Փայտե վանդակի չվնասվելու, բայց բեռի վնասվելու դեպքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
9.4
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում բեռի թաքնված թերությունների, ինչպես նաև արտաքին վնասվածքների համար, եթե փաթեթավորումը չի վնասվել բեռնափոխադրման ընթացքում:
10
Պահանջներ, բողոքներ և վնասի հատուցում
10.1
Ծառայությունների ոչ պատշաճ կատարման դեպքում Հաճախորդն իրավունք ունի Ընկերությանը ներկայացնել գրավոր դիմում կամ բողոք, այդ թվում՝ պատճառված վնասի հատուցման պահանջ:
10.2
Բողոքը ներկայացվում է ստորագրված՝ նշելով դիմումատուի անձնական տվյալները, պահանջի էությունը և կից ներկայացնելով հիմնավորող փաստաթղթերը: Ընկերությունը պարտավորվում է ուսումնասիրել դիմում-բողոքը և գրավոր պատասխանել:
10.3
Առաքումը չիրականացնելու, բեռի վնասվածքի կամ կորստի հետ կապված բողոքը Հաճախորդն իրավունք ունի ներկայացնել բեռի հանձնման օրվանից կամ հանձնման ժամկետի ավարտից հետո 30 օրացուցային օրվա ընթացքում:
10.4
Փոխհատուցումը կատարվում է Ընկերության կողմից: Վճարումից հետո առաքանու հայտնաբերման դեպքում այն հանձնվում է ստացողին՝ պահանջելով փոխհատուցված գումարի հետ վերադարձ:
10.5
Եթե ստացողը հրաժարվում է ինչպես առաքանուց, այնպես էլ փոխհատուցված գումարի հետ վերադարձից, ապա առաքանին համարվում է Ընկերության սեփականությունը:
Թարմացվել է՝ 25.02.2024թ.